Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի` գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ ավտոբուսի՝ Մոյկա գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել ենք, երեկ՝ մայիսի 10-ին, Սանկտ Պետերբուրգում՝ Պոցելուևի կամրջի մոտ, ավտոբուսն ընկել է Մոյկա գետը։ Մինչ այդ՝ տրանսպորտային միջոցը բախվել է երկու ավտոմեքենայի։ Հարվածի հետևանքով՝ ավտոբուսը կոտրել է պատնեշն ու հայտնվել ջրում։

Դժբախտ պատահարի պատճառը հայտնի չէ։

Share This