-Shadow-Here--Shadow-Here- Սամվել Ալեքսանյանին պատկանող հյուրանոցում գործարարին թալանել են – ԱՄԲԻՈՆ NEWS

Սամվել Ալեքսանյանին պատկանող հյուրանոցում գործարարին թալանել են

Ոստիկանությունն ապրիլի 22-ին ժամը 23։30-23։50-ն ընկած հատվածում  հաղորդում է ստացել մի տղամարդուց, ըստ որի Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում ինչ-որ կին իր դրամապանակից գումար է հափշտակել։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Քննչական կոմիտեից  ասացին՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ կարող են հաղորդել ավելի ուշ։ Հյուրանոցից որևէ հարցի չպատասխանեցին։

Shamshyan-ի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգողը հայտնի գործարար է եղել, գողացած գումարի չափն էլ եղել է 2000 դոլարին համարժեք։

Ըստ մամուլի հրապարակումների ու տարածված տեղեկությունների, արևելյան, ռուսական ֆինական բաղնիքներով հայտնի ու մերսման ծառայություններ մատուցող այս հյուրանոցը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։

Share This