ՌՈՒՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ․ ՊԵՏԴԵՊ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաեւը չի ընդունել Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրոյի թվիթերյան էջում հրապարակված գրառումից։
Համաձայն գրառման, ՄԽ եռանախագահության ամերիկացի համանախագահը այսօր զրուցել է ֆրանսիացի եւ ռուս համանախագահների հետ, որպեսզի քննարկի Ղարաբաղի ապագան, սակայն Ռուսաստանը ներկայացնող համանախագահը մերժել է հրավերը։
«Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում։ Այս դրվագն ուշագրավ է հատկապես այն ֆոնին, որ ռուսական կողմը ամեն առիթով հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
