ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻՆ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ԵՆ․ ՊԱՐՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ

Համացանցում հայտնվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Մատովնիկովի մասնակցությամբ սկանդալային տեսանյութը։

Համապատասխան տեսանյութը հրապարակել է ռուսական Telegram ալիքներից մեկը․ Պուտինին հավատարիմ գեներալը տեսախցիկի առաջ պարում է առանց ներքնազգեստի։ Ռուս գեներալն այժմ Բելառուսում է և ղեկավարում է ռուսների օպերատիվ խումբը։

Նրա գործունեությանը ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, ռազմական գործիչը սիրում է ռեստորաններ հաճախել, ինչպես նաև հայտնի է իր կնամոլությամբ։

Ենթադրվում է, որ հոլովակը նա նկարահանել է իր հերթական սիրուհու համար կամ նրա խնդրանքով։
Հայտնի է, որ գեներալ Մատովնիկովն ամուսնացած է երկրորդ անգամ։ Նա երեխաներ ունի առաջին և երկրորդ ամուսնություններից։

 

Share This