Ռուսները բռունցք են ստեղծել Կուպյանսկի ուղղությամբ խորը ճեղքման համար. ուկրաինական հրամանատարություն (Քարտեզ)

Կուպյանսկի ուղղությամբ ռուսները բռունցք են ստեղծել խորը ճեղքման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Հակառակորդի նպատակն է ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը և հասնել Կուպյանսկ։ Այս պահին մարտերը շատ ինտենսիվ են: Առանձին դիրքերն այս օրերին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցան»,- ասել է Սիրսկին:

Նրա խոսքով՝ Կուպյանսկի ուղղությամբ ստեղծվել է հարձակողական խմբավորում՝ բաղկացած ութ գրոհային ջոկատներից, և այստեղ ընթանում են չափազանց ինտենսիվ մարտեր։

Share This