Ռուսերենը՝ Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո

Հանրապետության կյանքի տարբեր ոլորտներում իրենց բարեգործական նախագծերով մշտապես հանդես եկող Ծառուկյան ընտանիքի ու անձամբ Գագեիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում այս անգամ Գեղարքունիքի մարզն էր։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզին հերթական խոշոր աջակցությունն է ցուցաբերել: Գավառի և հարակից գյուղերի ավելի քան 130 երեխա հնարավորություն է ստացել մասնակցելու ռուսերենի անվճար դասընթացների, բացի այդ գույք է տրամադրվել Գավառի համար 3 դպրոցին : Կրթականից բացի հիմնադրամը նաև սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Գավառ էին այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ու ԲՀԿ կանանց խորհդի համանախագահ Լուիզա Սարգսյանը: Առհասարակ նման նախաձեռնությունները կարեւոր են ոչ միայն հանրապետությունում աճող սերնդի լեզվաիմացության մակարդակի բարձրացման համար, այլ նաեւ մեր ռազմավարական դաշնակցի հետ եղբայրական դարավոր հարաբերությունները ընդգծելու տեսակետից։ Ռուսերենի իմացությունը ռազմավարական կարեւորություն ունի Հայաստանում, քանի որ մոտ երեք միլիոնանոց հայ համայնք կա Ռուսաստանում, Ռուսաստանը մոտ երեք միլիարդ դոլարի ներդրումներ ունի Հայաստանում եւ բացի այդ կա ընդհանուր քրիստոնեական-հումանիտար ու մարդկային խորը ու անքակտելի կապեր։ Բացի այդ, ռուսական բուհերի համար հայաստանյան ուսանողների համար բավական լավ հնարավորություններ են ստեղծված ու ռուսերենը ապագայում նրանց կօգնի ռուսական լավագույն բուհերում ուսանելու եւ իրենց գիտելիքներով հայրենիքը զարգացնելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )