Ռուսաստանում Բայդենի մասին սերիալ են նկարահանում

Ռուսաստանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասին սերիալ են նկարահանում, հայտնում է տեղական մամուլը։

Ըստ սյուժեի, Բայդենը թռչում է Ռուսաստան՝ պատժամիջոցները գնահատելու, սակայան կորցնում է իր փաստաթղթերը:

Այստեղ նա հանդիպում է տեղացի «հայրենասեր» քաղաքացիներից մեկի հետ և սկսում աշխատել որպես անգլերենի ուսուցիչ Խրուշչովի ժամանակաշրջանի շենքում, որպեսզի գումար հավաքի՝ ԱՄՆ վերադառնալու համար:

«Գուդբայ» («Ցտեսություն») սերիալը կցուցադրվի ТНТ հեռուստաալիքով։

Share This