Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումը
«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը առաջարկել է գաջեթների և արտասահմանյան օնլայն գնումների վրա նախատեսվող գանձումները փոխարինել անդրսահմանային դրամական փոխանցումների հարկով։ Նրա խոսքով, 2027-ի բյուջեում և 2028–2029 թթ. պլանում նախատեսվող գանձումները կարող են բերել 36 մլրդ ռուբլի, մինչդեռ ներգաղթյալների միջազգային փոխանցումների 3% տուրքը՝ մինչև 45 մլրդ։
Gazeta.ru-ի հետ զրույցում նա առաջարկել է աշխատանքային ներգաղթյալների համար սահմանել արտաքսման ավանդ՝ սահմանը հատելիս։ ՆԳՆ միգրացիոն ծառայության տվյալներով, տարվա սկզբից արտաքսվել է ավելի քան 100 հազար օտարերկրացի, և ցուցանիշը աճել է 2,6 անգամ։
