ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Ընտրապայքարին առաջադրված տասնչորս կուսակցություններից հետեւյալները տեղեր կունենան Դումայում՝ քվեների 67,79 տոկոսի մշակման նախնական արդյունքներով․
«Եդինայա Ռոսիա»- 48,28 տոկոս
ՌԴ Կոմունիստական կուսակցություն- 20,39 տոկոս
ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցություն- 7,72 տոկոս
Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության- 7,43 տոկոս
«Նոր մարդիկ» կուսակցություն- 5,58 տոկոս
