Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային երթուղու զարգացման հարցը
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային երթուղու զարգացման հարցը
Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային երթուղու զարգացումը, հոկտեմբերի 31-ին հայտնել են ՌԴ կառավարությունը։
«Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային երթուղու զարգացման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի սկզբին Բելոուսովը և Մուստաֆաևը քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրագործումը։
