Ռուսաստանն այսօր ցույց տվեց, որ պետության տարածքը չի չափվում քառակուսի կիլոմետրով․ Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․
«Ռուսաստանն այսօր ցույց տվեց, որ պետության տարածքը չի չափվում քառակուսի կիլոմետրով, այն չափվում է միլիմետրով ու դրա համար թափված արյան կաթիլներով:
Թշնամու տված քարտեզի GPS-ով սահման գծելու և այդ հիմքով թշնամուն հայրենիքը հանձնելու շարունակությունն արդեն առանց քարտեզի ու GPS-ի տարածքների կորուստն է, բայց արդեն հարյուրավոր զինվորների արյան ու կյանքի կորստով:
Եթե թշնամին տեսնի, որ պատրաստ ես կամավոր հանձնել հայրենիքիդ մի մասը, ապա մնացածը կվերցնի ուժով՝ բայց արդեն առանց քեզ հարցնելու․․․»։
