ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՏԱՏՎԻ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Ուկրաինայում՝ այդ երկիր Ռուսաստանի քաղաքացիների մուտքի համար վիզային ռեժիմ հաստատելու մասին նախագիծը հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունը, որով հարցը դիտարկելի է դառնում նախագահի համար։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նշենք, որ այս հարցի առնչությամբ ստորագրահավաքը իրականացվում է Ուկրաինայի նախագահի կայքում։

Այժմ արդեն, համաձայն գործող ընթացակարգի, հարցը պետք է դիտարկվի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )