Ռուսաստանի ՊՆ. Ռուսաստանի 4 շրջաններում 12 անօդաչու թռչող սարք է խոցվել
Ռուսաստանի Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի և Սարատովի շրջանների տարածքներում այս գիշեր խոցվել է ավիացիոն տիպի 12 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք Բրյանսկի (5 անօդաչու թռչող սարք), Բելգորոդի (5 անօդաչու թռչող սարք), Վորոնեժի (1 անօդաչու թռչող սարք) և Սարատովի (1 անօդաչու թռչող սարք) շրջանների տարածքներում», – նշվում է զեկույցում։
