ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՓԱԿ ԿՄՆԱՆ ԵՒՍ 7 ՕՐ
Ռուսաստանի հարավում գտնվող օդանավակայանները կշարունակեն փակ մնալ մինչեւ ապրիլի 13-ը։ այս մասին հայտնում է «Ռոսավիացիան»։ Համաձայն հրապարակված հայտարարության, ռուսական ավիաընկերություններին, որոնք դեպի Ռուսաստանի հարավ իրականացնում են ուղեւորափոխադրումներ, խորհուրդ է տրվել նշված օդանավակայաններ ուղեւորների փոխադրումը կազմակերպել այլընտրանքային թռիչքուղիներով, օգտվելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։ Նշենք, որ Ռուսաստանի հարավում գտնվող օդանավականները փակվել են փետրվարի 24-ից։ Ժամանակավորապես փակված են՝ Անապայի, Բոլգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի եւ Էլիստայի, ինչպես նաեւ՝ Սիմֆերոպոլի օդանավակայանները
