Ռուսաստանը փոխում է Հարավային Կովկասի «գեոպոլիտիկ դեկորացիաները»․ փորձագետ
Ռուսաստանը փոխում է Հարավային Կովկասի «գեոպոլիտիկ դեկորացիաները»․ փորձագետ
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած երկօրյա այցին, իր վերլուծական հոդվածում գրում է, որ դատելով այցի ընթացքում հնչած հայտարարություններից, Ռուսաստանը սկսում է փոխել Հարավային Կովկասի գեոպոլիտիկ դեկորացիաները։ Ինչպես գրում է «Regnum»-ը, «Մեկնաբանի» փոխանցմամբ՝ մասնավորապես, Մոսկվան՝ «Մոսկվա-Բաքու-Երեւան հորիզոնական դիվանագիտությունից» անցում է կատարում «Մոսկվա-Բաքու ուղղահայաց դիվանագիտության», առաջնային պլան բերելով ոչ միայն երկկողմ առեւտրա-տնտեսական նախագծերի կյանքի կոչումը, այլ նաեւ ավելի լայնածավալ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացումը։ Համաձայն ռուս փորձագետի, ներկայումս Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է ավելի քան 150 ստորագրված միջազգային իրավական ակտ։ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ առկա է մշտական եւ փոխվստահության մթնոլորտի վրա հիմնված երկխոսություն բարձր եւ բարձրագույն մակարդակներով։
1
