Ռուսաստանը չի նահանջի իր առջև դրված նպատակներից․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ ՌԴ-ն հետ չի կանգնի Ուկրաինայում հակամարտության պատճառները վերացնելու իր նպատակներից: Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Fox News-ը։
«Ռուսաստանը չի նահանջի իր առջև դրված նպատակներից», – ասել է նա:
Ուշակովի խոսքով՝ այդ նպատակները ռուս-ուկրաինական հակամարտության արմատական պատճառների վերացումն է, որոնցից Մոսկվան չի նահանջի:
