Ռուսաստանը նախատեսում է առանց այցագրի մուտքի համաձայնագրեր կնքել 11 երկրների հետ

Ռուսաստանը միջկառավարական համաձայնագրեր է պատրաստում 11 երկրների հետ՝ առանց այցագրի ռեժիմի վերաբերյալ, հայտնել է փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մի շարք պետությունների հետ քաղաքացիների առանց այցագրի ճանապարհորդության մասին միջկառավարական համաձայնագրերի նախագծերը գտնվում են զարգացման տարբեր փուլերում», – ասել է Իվանովը:

11 երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման ծրագրերով նախկինում կիսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Share This