Ռուսաստանը կարող է ոչնչացնել Իլոն Մասկի Starlink արբանյակները. Telegraph
Ռուսաստանը կարող է ոչնչացնել Starlink արբանյակները, որոնք օգնում են Ուկրաինայի զինված ուժերին հարվածներ հասցնել, գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով փորձագետներին։
«Իլոն Մասկի Starlink արբանյակներն օգնում են ուկրաինական ուժերին` անօդաչու սարքերի հարվածներ հասցնել ռուսական տանկերին, թեև միլիարդատերը նախազգուշացրել է, որ դրանք պետք է օգտագործվեն Netflix-ը դիտելու համար, այլ ոչ թե անօդաչու սարքերի հարվածներ իրականացնել», – ասվում է հրապարակման մեջ:
Փորձագետներն ասում են, որ տիեզերքում առևտրային արբանյակները չեն ընդգրկվում Ժնևի կոնվենցիայով և կարող են լինել օրինական թիրախ, եթե օգնեն հակամարտող կողմերից մեկին, տվյալ դեպքում Ուկրաինային, քանի որ այդ երկրի զինվորականները օգտագործում են Starlink-ի տրամադրած ինտերնետ կապը հաղորդակցվելու և ոչ թե համակարգելու համար ռազմական հարձակումներ ռուսների դեմ:
«Պատերազմի կանոնների տեսանկյունից ռուսները դժվար թե սխալ բան անեն, քանի որ նման ծառայությունները կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Սա չի նշանակում, որ առևտրային արբանյակները մշտապես ենթարկվելու են թիրախի կամ հարձակման: Բայց սա նշանակում է, որ դրանք պոտենցիալ թիրախ կարող են լինել»,- ամփոփեց լրագրողների հետ զրույցում փորձագետը։
Starlink-ը SpaceX-ի արբանյակային ցանց է, որն ապահովում է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն մոլորակի ցանկացած կետում: Ուկրաինա է տեղափոխվել ավելի քան 20 հազար տերմինալ։ Անցյալ տարվա հոկտեմբերին ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Ուկրաինայում Starlink-ի շահագործման հետ կապված իր ծախսերը մոտենում են 100 միլիոն դոլարի, և դրանք պետք է հոգա Պենտագոնը։
