-Shadow-Here--Shadow-Here- Ռուսաստանը աջակցում է Լավրովի եւ Չավուշօղլուի հանդիպման նախաձեռնությանը․ Զախարովա – ԱՄԲԻՈՆ NEWS

Ռուսաստանը աջակցում է Լավրովի եւ Չավուշօղլուի հանդիպման նախաձեռնությանը․ Զախարովա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման վերաբերյալ դեռեւս հաստատում չկա, սակայն Մոսկվան դրական է դիտարկում Ռուսաստանի հետ շփման վերաբերյալ Թուրքիայի առաջարկները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մանրամասների մասին ես տեղեկություն չունեմ եւ որեւէ միջոցառման մասին հաստատել չեմ կարող։ Սակայն կարող եմ ասել, որ Թուրքիայի սերտ երկխոսությունը պահպանվում է եւ մենք դրական ենք գնահատում հետագա շփումների մասին թուրքական կողմի կոնկրետ առաջարկը», – ճեպազրույցին ասել է Զախարովան։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մոտ ապագայում ակնկալում է ռուս գործընկերոջ հետ բանակցություն անցկացնել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )