Ռուսաստանը ակնհայտորեն բախվում է իր ամենամեծ ներքին խնդրի հետ
Ռուսաստանը ակնհայտորեն բախվում է իր ամենամեծ ներքին խնդրի հետ, որ ոչ թե լիբերալները, այլ հենց հայրենասերները, որոնք մշտապես պաշտպանել են իշխանությանը, պաշտպանել են պատերազմը, պահանջում են արդարություն ու լրջագույն ռեֆորմներ, ու էլ չեն ցանկանում հանդուրժել այն վիճակները, որոնք առկա են իրենց երկրում ու որոնք են, որ խոչընդոտում են ապահովել հաղթանակ ռուս-ուկրաինական պատերազմում։ Երբ այդ պահանջները ժամանակին ռուսական իշխանություններին ներկայացնում էին իրենց լիբերալները, իշխանութիւնը կարողանում էր իրենց մերժել, մեղադրելով Արեւմտյան ազդեցության մեջ, բայց երբ ներկայումս այդ նույն պահանջները ներկայացնում են այդ նույն իշխանության մշտական հենարան հանդիսացող հայրենասերները, դա ա, որ սկսել ա սասանել իշխանական ուղահայացը։ Այնպես որ, ռուսական իշխանությունների մոտ գնալով սպառվում է ժամանակը, կամ գնում ես խորքային ռեֆորմների, կամ էլ թե երկիրը գնում ա լրջագույն ցնցումների։ Նման իրավիճակներում իհարկե ռեպրեսիաներով ու գյամերը ձգելով կարող ես շահել որոշակի ժամանակ, սակայն այն անսպառ չէ…
