Ռուսական մոտակա գործողության անօդաչուներն արդեն հասնում են Սում մարզկենտրոնին

Ուկրաինական ռազմական աղբյուրները Սումի մոտակայքում իրավիճակը համարում են ծայրահեղ բարդ:

Ըստ աղբյուրի, ռուսական գրոհային ուժերը գտնվում են Սում մարզկենտրոնից մոտ 20 կմ հեռավորության վրա, ինչը նրանց թույլ է տալիս օգտագործել FPV անօդաչուներ և հարվածել քաղաքին։

Ուկրաինական ռազմական հեռուստաալիքները հաղորդում են, որ այդպիսով ռուսները վերահսկում  առնվազն քաղաքի ողջ հյուսիսյին գոտին, եւ հետագա առաջխաղացման դեպքում դրոնային հսկողություն կսահմանեն ողջ լոգիստիկայի վրա։

Share This