Ռուսական կողմը ավարտին կհասցնի Բախմուտի գրավումը
Ռուսական ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել ավարտին հասցնել Բախմուտի գրավումը, նախքան ուկրաինական ենթադրյալ հակահարձակման սկիզբը։ Այս մասին հայտնում է կենտրոնը։ Համաձայն այս կենտրոնի վերլուծաբանների կարծիքի, «Վագների» ռազմականացված կազմավորումները շարունակում են պահել իրենց դիրքերը, հույս ունենալով, որ կգրավեն քաղաքն ամբողջությամբ։ Հայտնի է նաեւ, որ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը քաղաքի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան հատվածների վերահսկողությունը փոխանցել է ռուսական ՊՆ-ի ռազմադեսանտային ուժերի հսկողությանը։ Այդ կերպ ռուսական զորքերը աջակցում են «վագներականներին» Բախմուտի գրավման գործում, ամփոփում է ISW-ն։
