Ռումինիայի նախագահը կարող է դառնալ Եվրոպական խորհրդի նախագահի թեկնածու. Bloomberg

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը մտադիր է պայքարել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնի համար, քանի որ գործող նախագահ Շառլ Միշելը հունիսին թողնելու է այդ պաշտոնը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Յոհանիսի նախագահական լիազորություներն ավարտվում են 2024թ. վերջին, նա երկրորդ ժամկետի համար առաջադրվելու պլաններ չունի։ Սակայն Եվրոպական խորհրդի նախագահ դառնալու նրա շանսերը կարող են նվազել այն դեպքում, եթե Եվրահանձնաժողովի նախագահ մնա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, քանի որ նրանք ներկայացնում են նույն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։

Ավելի վաղ Politico թերթը տեղեկացրել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից Միշելի ժամանակից շուտ հեռանալը, որպեսզի մասնակցի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, կարող է այդ կառույցի նախագահությունը տալ Հունգարիայի վարչապեը Վիկտոր Օրբանին, քանի որ Հունգարիան է գլխավորելու ԵՄ Խորհուրդը հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, նշել է թերթի եվրոպական տարբերակը։ ԶԼՄ-ները նաեւ տեղեկացրել են, որ Եվրոպական խորհրդի նախագահի թեկնածուներ են համարվում Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը։

Share This