-Shadow-Here--Shadow-Here- Ռումբի մասին ահազանգ Գյումրիում. ոստիկանության աշխատակիցները տարհանվել են – ԱՄԲԻՈՆ NEWS

Ռումբի մասին ահազանգ Գյումրիում. ոստիկանության աշխատակիցները տարհանվել են

ԳԱԼԼԱՆ գրում է․

Ահազանգի համաձայն, ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ռումբ է տեղադրված: Այս պահին երկկողմանի փակ է Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանվել են ոստիկանության բաժնի եւ նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակազմերը:

Տեղում աշխատում են սակրավորները, պարեկները կարգավորում են երթեւկությունը: Դեպքի վայրում են նաեւ շտապբուժօգնության աշխատակիցները:

  Քիչ առաջ Ամբիոնը տեղեկացավ, որ ահազանգը կեղծ է եղել, ռումբ չի հայտնաբերվել

Share This