Ռուբեն Մխիթարյան. Նիկոլ, Աբաջյանին հիշու՞մ ես

Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որ նախկինում աշատում էր «Արմենիա» հեռուստաընկերությունում, գրում է.

«2016-ի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հասանք Ստեփանակերտ: 24 ժամյա ռեժիմով աշխատել ենք: Ուղիղ եթերները հաջորդում էին մեկը մյուսին: Վստահ էինք, որ ՏՂԵՐՔԸ չեն ընկրկելու: Մենք էլ իրավունք չունեինք: Երբ զանգում էի հաղորդավարներին ու դերասաններին և առաջարկում գնալ Արցախ, աղջիկներից և կանանցից ոչ մեկ չհրաժարվեց, իսկ «տղաներից» ոմանք սկզբից ասեցին կգանք, բայց հետո տարբեր պատրվակներով «հիվանդացան»: Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր չեկողները հետո «թավշյա հեղափոխության» առաջին պլաներում էին:)) Ապրիլի 8-ի առավոտյան, գերհոգնած, որոշեցինք բոլորով գոնե մեկ նկար ունենալ Ազատ, Անկախ ու Նորից Հաղթանակած Արցախի Վերածննդի հրապարակից:

Երեկոյան արդեն թուրքերի մամուլում էինք: Թե բա Руководитель группы под позывным «Север»))) Էշի տղերք:

Մեր հերթական հաղթանակած պատերազմն էր… Իսկ հետո… Իսկ հետո էլի ենք կրկնելու:
Նիկոլ, Աբաջյանին հիշու՞մ ես: Իսկականին, ոչ ձեր հորինածին: Դիրք հանձնողների մասին բան էր գոռացել: Ճիշտ էր գոռացել: Ձեզ էր գոռացել»։

Share This