Հունիսի 3-ին «Արքայական ակումբը» պաշտոնապես հայտարարել էր ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության մասին։ Սոցցանցերում հրապարակում էր արել նաև Մբապեն։ 39-ամյա Ռոնալդուն Instagram-ում մեկնաբանություն էր գրել այդ հրապարակման տակ։ Գրառումը հավանել է շուրջ 4,7 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Instagram-ում։
«Նայելու իմ հերթն է։ Ուրախ կլինեմ տեսնել, թե ինչպես ես փայլում «Բերնաբեուում»»,- գրել է պորտուգալացին։

