-Shadow-Here--Shadow-Here- Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում – ԱՄԲԻՈՆ NEWS

Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին կրկին Իրան այցելելու դեպքում կարող է սպառնալ մտրակի 99 հարված, հաղորդում է Index.hr-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Պատճառն այն է, որ «Ալ Նասրի» հետ Իրանում գտնվելու ժամանակ պորտուգալացի հարձակվողը գրկել ու համբուրել է Ֆաթիմա անունով հաշմանդամ նկարչուհուն, որը նախկինում նկարել էր իր կուռք Կրիշտիանուի դիմանկարը:

Իրանի խիստ օրենքներն արգելում են հասարակական վայրում կանանց հետ ցանկացած ֆիզիկական շփումը, և հենց սա կարող է հիմք հանդիսանալ, որ այդ երկիր այցելության դեպքում պորտուգալացին նմանատիպ պատժի ենթարկվի:

Share This