-Shadow-Here--Shadow-Here- Ռոբերտ Փաթինսոնն առաջին անգամ հայր կդառնա – ԱՄԲԻՈՆ NEWS

Ռոբերտ Փաթինսոնն առաջին անգամ հայր կդառնա

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը եւ նրա սիրելին՝ երգչուհի եւ մոդել Սյուկի Ուոթերհաուսը երեխայի են սպասում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Զույգին նկատել են Լոս Անջելեսում զբոսնելիս։ Կայքը հրապարակել է լուսանկարներ «Մթնշաղ» ֆիլմի 37-ամյա աստղի եւ նրա 31-ամյա սիրելիի զբոսանքից, որոնցում պարզ երեւում է երգչուհու կլորացած փորիկը։ Հայտնի է, որ երկու արտիստներն էլ, ովքեր միասին են 2018 թվականից, առաջին անգամ են ծնողներ դառնալու։

Զույգը, սակայն, համալրման մասին պաշտոնական հայտարարություն չի արել։

Share This