ՌԴ ֆինանսների նախարարը պաշտոնյաներին առաջարկել է անցում կատարել<<Լադա>>մեքենաներին
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն առաջարկել է, որ ռուս պաշտոնյաներն անցում կատարեն տեղական արտադրության մեքենաներին։ Այս կարծիքը նա հայտնել է հունիսի 16-ին՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում, գրում է iz.ru-ն:
«Պետությունը պետք է իր վրա վերցնի ապրանքների վաճառքի բիզնեսի ռիսկերը, ապահովի պահանջարկը, օրինակ՝ պաշտոնյաները կարող են անցում կատարել «Լադա»-ին»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանաբար կցանկանար նոր «Մոսկվիչ» ունենալ, եթե այն լավ մեքենա լիներ։
