ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել. ո՞րն է պատճառը

Կալուգայի օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ, հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը (Ռոսավիացիա):

«Կալուգայի օդանավակայան (Գրաբցևո): Մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ», – ասվում է հայտարարության մեջ:

Վոլգոգրադի օդանավակայանում ևս ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է «Ռոսավիացիա»-ն։

Գործակալությունը պարզաբանել է, որ սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Share This