ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Այսօրվա դրությամբ արդեն 8 քաղաք է տեղադրվել խաղաղապահ առաքելության զորակազմի զինծառայողների համար: Բլոկ-մոդուլային քաղաքները հնարավորություն են տալիս հարմարավետ պայմաններ ստեղծել զինծառայողների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի  հրամանագրով  Լեռնային  Ղարաբաղում  տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական  օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ  Ռուստամ Մուրադովը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )