-Shadow-Here--Shadow-Here- ՌԴ-ից բռնի տեղահանվածներին օգնությունը ՆԳՆ-ի միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին – ԱՄԲԻՈՆ NEWS

ՌԴ-ից բռնի տեղահանվածներին օգնությունը ՆԳՆ-ի միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին

Նոյեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։

Այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով:Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված շուրջ 40 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է ձմեռային պարագաներ, սնունդ, էլեկտրական սարքավորումներ, հիգիենայի միջոցներ և այլն։Օգնությունը Ներքին գործերի նախարարության միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին:
Share This