Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը։ Նա նշել է, որ նախագահի առողջական վիճակը բավարար է եւ կշարունակի աշխատել Սպիտակ տանից՝ հեռավար ռեժիմով, մինչ առողջանալը։ Հայտնի է դարձել նաեւ, որ նախագահ Բայդենը խմում է կորոնավիրուսի ծանր տարբերակի համար նախատեսված դեղամիջոցներ։ Նման դեղամիջոցները նշանակվում է այն պացիենտներին, որոնց մոտ մեծ է ռիսկը, որ հիվանդությունը կընթանա ծանր ընթացքով; Բայդենի մոտ ռիսկային գործոնը տարիքն է։ Մերձավոր Արեւելքից վերադառնալուց հետո Բայդենը երեք օր հանրային միջոցառումների չի մասնակցել։
