Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հետապնդի Դոնալդ Թրամփին՝ հաղթանակից հետո

ԱՄՆ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատների կողմից առաջադրվող թեկնածու համարվող Ջո Բայդենը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում չի հանձնարաի գլխավոր դատախազությանը հետաքննություն սկսել Դոնալդ Թրամփի դեմ։ Բայդենը ասել է, որ ինքը ամեն բան կանի, որպեսզի բոլոր առանցքային պաշտոնյաները ինքնուրույն, ըստ օրենքի պահանջների որոշում կայացնեն։ Ու եթե որոշում կայացնեն, որ Թրամփը օրենք է խախտել, ազատորեն կկարողանան հետաքննություն սկսել ընդդեմ Թրամփի։ Սակայն ինքը նման ցուցում չի տա, որ Թրամփին հետապնդեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )