Ջեյմի Ֆոքսը դուրս է գրվել հիվանդանոցից
Օսկարակիր դերասան Ջեյմի Ֆոքսի դուստրը՝ Քորին Ֆոքսն իր Instagram-ում հայտնել է հոր առողջական վիճակի մասին։ Այս մասին հաղորդում է RageSix-ը։
Նրա խոսքով՝ Ֆոքսը երկար ժամանակ վերականգնվում է տանը՝ շրջապատված ընտանիքով, չնայած առողջության վատթարացման մասին լուրերին։
Ֆոքսը հոսպիտալացվել էր ապրիլին Ատլանտայում ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հոսպիտալացման պատճառը «բժշկական բարդությունն» է եղել։ Մի քանի օր առաջ լրագրողներից մեկը սոցցանցում տեղեկություն էր հրապարակել, որ դերասանին միացված է կենսապահովման ապարատ, որից հետո ջնջել է հրապարակումը։
Ֆոքսի մասնակցությամբ «Նրանք կլոնավորել են Թայրոնին» գիտաֆանտաստիկ կատակերգությունը Netflix-ով կթողարկվի հունիսի 14-ին
