Պրիգոժինի հեռախոսը հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման վայրում
Եվգենի Պրիգոժինի հեռախոսը հայտնաբերվել է Տվերի մարզում` նրա ինքնաթիռի կործանման վայրում, հայտնել է«Վագների» աղբյուրը։ Ինսայդերի խոսքով՝ Պրիգոժինի մարմինը դեռևս 100 տոկոս ճշգրտությամբ չի նույնականացվել վթարի վայրում հայտնաբերված դիակների մեջ, աղբյուրը կասկած չունի Պրիգոժինի մահվան հարցում։
Ընդհանուր առմամբ, Պրիգոժինի բիզնես-ջեթի կործանման վայրում հայտնաբերվել է 10 դի, նույնքան մարդ, որքան ինքնաթիռում եղել են ուղևորներ, հայտնել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայություններում: Որոնողական աշխատանքներն արդեն ավարտվել են։
