«Պուտին» հատուկ գործողությունը կատարյալ փայլուն արդյունք է ունեցել․ Զելենսկի (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ երկրի անվտանգության ծառայությունն իրականացրել է «Պուտին» հատուկ գործողությունը, որի ընթացքում անօդաչուները հարձակվել են ռուսական ռազմական օդանավակայանների վրա:

«Կատարյալ փայլուն արդյունք։ Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում մեկ տարի, վեց ամիս և ինը օր: Ուկրաինական այս գործողությունները հաստատ կլինեն պատմության դասագրքերում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը զգա այս պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը», – գրել Է նախագահը։

Share This