ՊՈՒՏԻՆՆ Է ԹՈՒՂԹԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ․ ՌԴ-Ն ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ Է ԴԱ ԱՆԵԼ
Եթե Արցախում գտվում են ռուս խաղապահները, ուրեմն նրանք անպայման պիտի կատարեն իրենց պարտականությունները, ինչը մենք չենք տեսել։ Խծաբերդն ու Հին Թաղթերը նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց, Ռուսաստանի կողմից ոչ մի արձագանք չեղավ, ավելին՝ վերջում Փառուխը հանձնվեց։ Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ Ակցիան, նշենք, իրականացնում են Արցախից տեղահանվածները։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրություն դրած կողմերից որևէ մեկը ոչ մի լուրջ քայլ չի անում, որ սա տեղի չունենա։ Հայաստանն էլ ինչ-որ անատամ հայտարարություններ է անում ու վերջ։ Թող դիմի միջազգային կառույցներին, կտրուկ քայլեր անի։ Ես տևական առաջ հայտարարություն արեցի, ասացի, որ ոչ թե Արցախում պետք է ռուսները խաղաղապահ գործունեություն ծավալեն, այլ դա պետք է անեն բազմազգ զինծառայողներ։ Դրանից հետո այստեղ աղմուկ բարձրացավ, որովհետև մեր ժողովուրդը շատ մեծ հույսեր է կապում ռուսների հետ։ Ռուսները փաստացի այնտեղ հետապնդում են իրենց շահը, մենք չենք կարող իհարկե պնդել, որ իրենց շահը չհետապնդեն, պետության համար դա հնարավոր չէ, սակայն ասում ենք, որ այնպես չլինի, որ իրենց շահը հետապնդեն մեր հաշվին։ Ուզում եմ հիշեցնել, որ իրականում Ռուսաստանը պարտավորվել է մեզ հետ վերադարձնել մեր հայրենիք, դա հստակ ամրագրված է նոյեմբերի 9- թղթում։ Դրա վերաբերյալ քիչ անց նամակ ենք հանձնելու դեսպանատուն։ Բացի այդ, ուզում եմ հիշեցնել, որ երբ լրագրողը ՌԴ նախագահին հարց է տալիս, թե արդյոք ծանոթ է այդ փաստաթղթին, Պուտինը պատասխանում է, որ ինչի ինքը պիտի ծանոթ լինի այդ թղթին, եթե դրա հեղինակը հենց ինքն է՝ Պուտինը։ Հիմա եթե դու դա հեղինակել ես ու ոչ մի քայլ չես ձեռնարկու, որ փախստականները հետ գնան, ուրեմն հստակ դու դա չես ուզում։ Եթե չի ուզում, ուրեմն ոչ թե խաղաղապահ են, այլ ագրեսոր։ Եթե ուզում է, բայց չի կարողանում, ապա թող դիմի միջազգային հանրությանը»,- հավելեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ec569ca75db560e075e343075a1aa870
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
