Պուտինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
«Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդական, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ», – ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ ավելի ուշ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվություն կլինի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ապրիլի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:
Ըստ ԶԼՄ-ների` Պեկինին Սու-35 կործանիչների և Ս-400 համալիրների վաճառքի գործարքի պատասխանատուն հենց Լի Շանֆուն է:
