Պուշկինի անվան դպրոցում 1866 աշակերտից բացակա է 1421-ը. ահռելի թվով երեխաներ դասի չեն գնացել՝ խուճապահար են

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց 1378 աշակերտից այսօր դասի չի գնացել 727-ը, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց 1866 աշակերտից բացակա է 1421-ը։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին նաև վերը նշված դպրոցներից։ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բացակա աշակերտներից 132-ը հիվանդ է․ «727-ից մենք հիվանդ ունեցել ենք 132-ը, 9 երեխա էլ ուղարկել ենք տուն, քանի որ վատ են եղել, վերահսկողության աշխատակիցներն էլ նստած են եղել։ Մնացածը ուղղակի վախեցել են ու չեն եկել։ Բժշկից տեղեկանք են բերել 132-ը, այժմ մենք լրացուցիչ ճշտում ենք»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ հիվանդություններ են։ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն էլ ասաց, որ այս պահին դեռևս ճշտում են․ «Այս պահին մենք հերթով զանգահարում ենք, ճշտում ենք, նոր հիվանդների բացահայտում ենք , երբ տեղեկատվությունը պատրաստ կլինի, կկարողանանք Ձեզ տրամադրել»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ աշակերտները, որոնց հետ հասցրել են կապվել, նշում են, որ կամ հիվանդ են, կամ խուճապահար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )