-Shadow-Here--Shadow-Here- Պոգոնը հաղթել է Յագելոնիային․ Բիչախչյանը մասնակցել է խաղին – ԱՄԲԻՈՆ NEWS

Պոգոնը հաղթել է Յագելոնիային․ Բիչախչյանը մասնակցել է խաղին

Լեհական Էստրակլասայի 13-րդ տուրում Շչեցինի «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Յագելոնիային» և 2։1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացվել է խաղի 35-րդ րոպեին, երբ «Պոգոնի» խաղացողներից մեկը գրավել է սեփական դարպասն ու առավելություն տվել մրցակցին։ Առաջին կեսի վերջին րոպեներին տանտերերն, այդուհանդերձ, հավասարեցրել են հաշիվը՝ ընդմիջման գնալով 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկին՝ 48-րդ րոպեին, «Պոգոնի» և Լեհաստանի հավաքականի 35-ամյա հարձակվող Կամիլ Գրոսիցկին անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու առաջ է մղել իր թիմին՝ այդ կերպ ձևակերպելով նաև հանդիպման վերջնահաշիվը։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 77-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Պոգոնն» իր միավորների թիվը հասցրել է 22-ի և մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Յագոլենիան» 26 միավորով գտնվում է երկրորդ տեղում՝ առաջատարի հետ ունենալով նույնքան միավորներ։

Share This