ՊՆ-ն ճշգրտում է՝ 4 զոհ, 20 վիրավոր զինծառայող վթարի հետևանքով
Պն-ն նոր մանրամասներ է հայտնում զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ի վթարից։
«Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Սա Պն-ի ճշգրտող հաղորդագրությունն է, մինչ այդ նա հայտարարել էր 4 զոհի մասին ևս։
