Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Գերմանիայի ԱԳՆ-ն հերթական անգամ իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը։ ՏԱՍՍ-ը հայտում է, որ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է X (Twitter) կայքում։

«Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ Իրան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելուց: Իրանի դեպքում կոչ է արվում լքել երկիրը»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի X-ի էջում:

Համապատասխան առաջարկությունները զետեղված են նաև Գերմանիայի ԱԳՆ հատուկ էջում։ Վերջին անգամ դրանք թարմացվել են փետրվարի վերջին։

Share This