-Shadow-Here--Shadow-Here- ՊՆ-Ն՝ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ – ԱՄԲԻՈՆ NEWS

ՊՆ-Ն՝ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից երեկ` հունիսի 18–ին, ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչությունից խոստացել են մանրամասները ներկայացնել ավելի ուշ։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ գիշերը հրադադարի ռեժիմը թշնամին խախտել է Վարդենիսի ուղղությամբ, որի հետևանքով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։ Ըստ տեղեկությունների, զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից է, 19 տարեկան։ Նա բանակ էր զորակոչվել մոտ 1 տարի առաջ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )