-Shadow-Here--Shadow-Here- Պետությունը էլի քցեց ժողովրդին – ԱՄԲԻՈՆ NEWS

Պետությունը էլի քցեց ժողովրդին

Հուլիսի 1-ից մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, ինչպես նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների դիմաց վճարները հուլիսի 1-ից դարձյալ անկանխիկ են արվելու, իսկ բժշկական ու կրթական հաստատությունները՝ այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում: 2024 թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանի ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար ընդունվելու է բացառապես անկանխիկ եղանակով: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ կանխիկի նվազեցման գլխավոր նպատակը ստվերային տնտեսության կրճատումն է, որն էլ թույլ կտա ավելի շատ հարկ ու տուրք հավաքել։
Գործարարներն ահազանգում են, որ նման կտրուկ եղանակով անկանխիկին անցնելը լրացուցիչ հարկային բեռ կստեղծի հատկապես փոքր բիզնեսի համար, և եթե սրան էլ գումարենք բանկային միջնորդավճարները, դրանից տուժում են տնտեսվարողները:
Մի խոսքով՝անկանխիկ վճարումները առաջացնելու են բազում խնդիրներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային, թե՛ հավելյալ բեռ են հանդիսանում բիզնեսի տեսանկյունից։ Նման ահազանգերը ապացուցում են, որ առանց համապատասխան նյութական բազա ստեղծելու, առանց լիարժեք գնահատելու տարբեր տնտեսվարող սուբյեկտների վրա հնարավոր ազդեցությունն ու ֆինանսական բեռը՝ կառավարությունը չպետք է գնար նման կտրուկ ու կոշտ քայլերի:
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ անգամ տեխնիկապես համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները պատրաստ լինեին փոփոխությունների: Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում մոտ 67.000 ՀԴՄ է շահագործվում, և հուլիսի 1-ի դրությամբ, երբ արդեն անկանխիկի օրենքը մտել է ուժի մեջ, դրանցից մոտ 50.000-ի դեպքում անկանխիկ սպասարկելու ֆունկցիան ակտիվացված չի եղել: Սա խոսում է նրա մասին, որ տնտեսվարողների մեծ մասը հնարավորություն չունի անկանխիկ գործարքներ իրականացնել: Կենտրոնական բանկը նշում էր, որ փուլ առ փուլ, հնարավորինս սեղմ ժամկետներում այդ բացը կլրացվի, բայց փաստը մնում է այն, որ համակարգը պատրաստ չէր նոր փոփոխություններին:
Եթե այս ամենին հավելենք նաև բնակչության մի ստվար զանգվածի ֆինանսական գրագիտությունը, էլեկտրոնային համակարգի հնարավորություններից օգտվելու բացակայությունը, ապա պատկերը ավելի ամբողջական է դառնում:
Հասարակության մի ստվար զանգված քարտ չունի, իսկ այն մարդիկ, ովքեր պարտադրված են անցել քարտային վճարման տարբերակին, այդ մարդիկ էլ իրենց աշխատավարձի կամ թոշակի օրը ամբողջ գումարը միանգամից կանխիկացնում են և դրանով սահմանափակում են իրենց գործառնությունները: Պետությունը փոխանակ մտածեր, թե ինչ եղանակներով կարող է խրախուսել, որպեսզի մարդիկ օգտվեն անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորություններից, գնացել է բոլորովին այլ ճանապարհով՝ «բիրտ ուժ» կիրառելով փորձում է լուծել խնդիրը։Ինչպես միշտ է եղել.պետությունը քցեց ժողովրդին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )