ՊԵՏԴՈՒՄԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՐԳԵԼԵԼ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ

Ֆիլմերում ոչ ավանդական հարաբերություններ եւ բռնության տեսարանների ցուցադրումն արգելող օրինագիծը կներկայացվի Պետդումային ամանորյա տոներից հետո, այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի “Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով” հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան։

«Մենք մտադիր ենք փոփոխություններ կատարել օրենքում, դա վերաբերում է նաև սեռական կյանքի շեղումների եւ հոմոսեքսուալ տեսարանների ցուցադրությանը կինոյում»,- ասել է Օստանինան: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ զգալիորեն ավելանում է տեղեկատվական հարթակում տարածվող բռնության, դաժանության տեսարաններ պարունակող կոնտենտի թիվը, ինչը, իր հերթին, պահանջում է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում էլեկտրոնային, թղթային լրատվամիջոցների հանդեպ, որոնք իրենց էջերում տեղ են հատկացնում նմանօրինակ բովանդակությանը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )