Պետդեպը՝ Հարավային Կովկասում խաղաղության աջակցության մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին են վկայում այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, Միացյալ Նահանգները շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը։ Վերջինս նաեւ արձանագրել է, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խարխլել են մի շարք ուղղություններ, այդ թվում նաեւ Մինսկի ֆորմատով արդյունավետ աշխատանքի հեռանկարները։ Այդուհանդերձ, ըստ Վեդանտ Պատելի, Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանն աջակցելուն ուղղված փոխգործակցությանը ցանկացած ուղղությամբ՝ երկկողմ ձևաչաձով, Եվրամիության մեխանիզմների միջոցով կամ ԵԱՀԿ-ի միջոցով:

Share This