Պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում

Հերթական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը բովանդակային առումով չէր տարբերվում նախորդներից։Նույն երգը, ուղղակի տարբեր գաստրոլներով։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ո՞վ տվեց չկրակելու հրաման, որովհետև տեսանյութերում երևում է, որ որոշակի գծերով տեսանելի էր, որ դիրքերից մեկի գրավումը տեղի էր ունենում առանց փոխհրաձգության: «Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք ունենք 13 գերեվարված և 24 զինծառայողի հետ կապը ըստ էության կտրված է: Ի՞նչ է ձեզ հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, ի՞նչ է արվում, որպեսզի կանխվի նրանց նկատմամբ բռնությունը և ըստ էության ով էր այս իրավիճակի պատասխանատուն»: նկատմամբ բռնությունը և ըստ էության ով էր այս իրավիճակի պատասխանատուն»: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատգամավորի հարցադրումներին, հայտարարեց. «Դուք ասում եք կրակելու հրաման, հետո պարզվեց, որ 13 հոգի գերի են ընկել, բայց դուք կիրակի և երեքշաբթի օրվա դրվագները խառնում եք իրար և փորձում եք ստեղծել մի դրվագ: Ես ձեզ ասեմ հետևյալը, ի բնե հնարավոր չէ էդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու, չպաշտպանելու հրաման, դա կլինի պետական դավաճանություն: Գերիների մասով ասեմ՝ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ դեպքերով քննվի՝ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նույն ֆրակցիայից մեկ այլ պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ նախքան իր հարցը հնչեցնելը, հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների՝ երեկ ԱԺ դահլիճում արտահայտած «սուր» մտքերը: Մամիջանյանի խոսքերով՝ բոլորին է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերով, եւ ուր մնաց թե առանց ձեր համաձայնության ելույթ ունենա Ռուսաստանի դեմ, նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են: Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ ամենը նրա հրահանգով է, թե՞ իր թիմակիցների ինքնագործունեությունն է: Մենք ասել ենք և կառավարության ծրագրում հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է և ՀԱՊԿ այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք, և մենք նաև հույս ունենք և աշխատում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ի՝ նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հայկ Մամիջանյանը անդրադարձավ վարչապետի նախորդ պատասխանին, երբ ասում էր, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է: Հիշեցրեց, որ մոտավորապես 6 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չի սկսելու: Ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում: «Լավ է, որ արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու, որովհետև պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ ինքը շատ է եղել քրեակատարողական հիմնարկներում և այնտեղ գտնվելուց իրեն վատ չի զգացել:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )