Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել դրսևորել իրեն <<որպես նորմալ պետություն>>
Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել դրսևորել իրեն «որպես նորմալ պետություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:
Ինչպես հայտնում է Ren TV-ն, Փարիզում ունեցած ելույթի ժամանակ նա Ռուսաստանի կառավարությանը կոչ է արել կիսել Արևմուտքի արժեքները: Էսպերն այս հայտարարությունն արել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն խոսքերի, որ Ռուսաստանի Դաշնության հակադարձումը ռազմավարական սխալ է:
«Ռուսաստանը շարունակում է նպաստել անկայունությանը, քանի որ խախտում է հարևանների տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էսպերը` հավելելով, որ Ռուսաստանը պետք է իրեն դրսևորի «որպես նորմալ պետություն»` գնահատելով Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների արժեքները:
