-Shadow-Here--Shadow-Here- Պարտվածը, թշնամու առաջ ծնկածը, մինչև վերջ ձախողվածը չի կարող խաղաղություն բերել. Թադևոս Ավետիսյան – ԱՄԲԻՈՆ NEWS

Պարտվածը, թշնամու առաջ ծնկածը, մինչև վերջ ձախողվածը չի կարող խաղաղություն բերել. Թադևոս Ավետիսյան

«Համոզված եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի զգում տոնի այն լիարժեք բերկրանքը, որը մենք անկախացումից ի վեր ունեցել ենք այս օրն»,-ԱԺ-ի դիմաց կազմակերպած «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամովր Թադևոս Ավետիսյանը:

Հայտարարելով, որ Սահմանադրությունը և նրանից բխող օրենքները փոխարինվել են մեկ մարդու, կամ մի քանի հոգու, մեկ խմբակի կամակատարությամբ և նրանց կամքի արտահայտությամբ՝ պատգամավորն ասաց. «Մեր երկրում այլևս հաստատված է փնթի  բռնապետություն, չի գործում խորհրդարանական պետական համակարգը: Մեր երկրում գործում է ոստիկանապատությունը, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն»:

Ավետիսյանը հայտնեց, որ  ԱԺ ՔՊ մեծամասնության և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 0 է այն պատճառով, որ նրանգ գողացել են հայ մարդու քվեն:

«Ժողովրդին խաբել են սրիկայաբար, մինչև վերջ, մանդատը վերցրել են ու մեր երկիրը հետևողական տանում են կործանման: Նրանք իշխանության գալուց առաջ և ընթացքում իրենց աթոռները պաշտպանելու համար խոստանում էին երջանկություն՝ մեր տուն են բերել դժբախտություն, հայրենազրկում: Խոտանում էին բարեկեցություն, բայց հայ մարդն իրենց իշխանության օրոք ամեն օր ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը: Մեր երկրում վխտում է աղքատությունն ու քաոսը:

Խոստացել էին Արցախի ինքնորոշում, որ հայ մարդը պետք է ինքնորոշված զբաղվի պետականաշինությամբ, հայտարարում էին՝ Արցախը Հայաստան է՝ ու վերջ, բայց այսօր իրենք նույնիսկ չեն կարողանում արտաբերել, որ Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին: Սա փաստ է, քանի որ նրանք ծրագրավորված իրականացնում են Արցախի հանձնումը և մեր ինքնորոշման կորուստը: Իշխանությունները խոստացել էին, որ մեր երեխաներն ապրելու էին խաղաղ պայմաններում, բայց ես վստահաբար ասում եմ՝ պարտվածը, թշնամու առաջ ծնկածը, թշնամուց մինչև վերջ վախեցածը և մինչև վերջ ձախողվածը չի կարող բերել խաղաղություն, նրա բերածը լինելու է կամ նոր պատերազմ, կամ հայրենազրկում, կամ մեր ժողովրդի ստրկացում, բայց այն չի լինելու և չի լինելու առանց Նիկոլ  Հայաստանում»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնելով, որ իշխանության գալով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին պառակտեց հասարակությանը, քանի որ թուրքի շահը սպասարկողը լավ գիտեր, որ հայ մարդու հավաքական ուժը պարտվել չգիտի՝ Ավետիսյանն ասաց. «Հայ մարդու հավաքական կամքը հաղթել ու հաղթելու է հետևաբար՝ միասնությո՛ւն, պայքա՛ր, հաղթանա՛կ»:

«Դիմադրության» շարժման երթն շարունակելուց առաջ ցուցարարաներն ընդդիմադիր քաղբանտարկյալների նկարները փակցրեցին ԱԺ ճաղերի վրա, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը ոչ թե  ազատ այլ քաղբանտարկյալների պետություն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )